Պակիստանում ընտելացված առյուծը հարձակվել է կնոջ և երկու երեխաների վրա
![]() Պակիստանի Լահոր քաղաքում տեղի է ունեցել մի միջադեպ, որը հանրային վրդովմունք է առաջացրել: Անցյալ հինգշաբթի՝ հուլիսի 3-ին, քաղաքի Յոհան Թաուն բնակելի թաղամասում ընտելացված առյուծը փախել է մասնավոր ֆերմայից և հարձակվել կնոջ ու նրա 2 երեխաների վրա: Դեպքը տեղի է ունեցել նեղ նրբանցքում, կենդանու տերերի բնակության վայրից ոչ հեռու: Բոլոր երեք տուժածները հոսպիտալացվել են, իսկ առյուծի տերերը ձերբակալվել են, հաղորդում է CNN-ը: Պակիստանում վայրի կատուներ, ինչպիսիք են առյուծները, պահելը համարվում է ազդեցիկ կարգավիճակի խորհրդանիշ: Սակայն երկրի օրենսդրությունը պահանջում է թույլտվություն, բացի այդ, նման կենդանիներ պահելը քաղաքում խստիվ արգելվում է: Սակայն, իշխանությունների խոսքով, նման միջադեպերը պարբերաբար տեղի են ունենում, քանի որ տերերը խախտում են կանոնները, չեն գրանցում կենդանիներին և պահում են նրանց այնպիսի պայմաններում, որոնք վտանգավոր են ինչպես ուրիշների, այնպես էլ կենդանիների համար։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
