Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 20 հուլիսի, 2025 թ.

«Պետության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան սահմանադրախախտը»․ Լևոն Զուրաբյան

180
Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ., 12:48
«Պետության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան սահմանադրախախտը»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրությունը ոչ այլ ինչ է, քան համազգային համաձայնություն պետության և ազգային սոցիումի վարվելակերպի խաղի կանոնների մասին:
Ով չի հարգում Սահմանդրությունը և խախտում է այն, նա չի հարգում համազգային այդ համաձայնության որևէ մասնակցին, նա չի հարգում մերձավորին, հարևանին, սովորական մարդկանց, ոչ սովորական մարդկանց, սեփական ազգին և պետությանը: Եթե կուզեք՝ չի հարգում անգամ ինքն իրեն:
Երբ նման բան անում է պետության ղեկավարը, իմացիր, որ գործ ունես՝ քեզ համար, քո պետության համար, քո ազգի համար ամենամեծ վնասարարի և թշնամու հետ: Հիրավի՝ ազգակործան պատուհասի հետ, քանի որ պետության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան սահմանադրախախտը:
Սահմանադրության տոնը այն ժամանակ ենք նշելու տոնին վայել ուրախությամբ և քաղցրությամբ, երբ Սագմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին»։

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան