Արտակարգ իրավիճակ․ Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով
![]() Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Ջրվեժ բնակավայրի 6-րդ փողոցի մի քանի տների բնակիչներ արթնացել են ուժեղ ջրի ձայնից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մոտ 5-6 տուն, կարելի է ասել մեծ մասամբ հայտնվել են ջրի մեջ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն քաղաքացիներն ու փրկարարները ընդհանուր նշված սեփական տան նկուղներից դուրս են բերել ընդհանուր մոտ 300 տոննայից ավելի ջուր: Մի քանի ավտոմեքենաներ էլ, կարելի է ասել, ամբողջությամբ են եղել ջրի մեջ, դրանք նույնպես քաղաքացիներն ու փրկարարները դուրս են բերել: Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է սելավատարի ջրի հոսքի հետևանքով առաջացած ջրի ուժեղ արտահոսքը: Փրկարարներն, աջակցություն ցուցաբերելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մոտոպոմպերի օգնությամբ նկուղներից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ մոտ 101 խմ: |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
