Ավտովթարից ժամեր առաջ զինվորը տանն է եղել․ նոր մանրամասներ
![]() Հայտնել էինք, որ հուլիսի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի հետևանքով 3 երիտասարդ տղա տեղում մահացել են։ Մահացած Ա․ Ստեփանյանի հարազատները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասել են․ «Մենք ձեզ էլի չէինք գրի, բայց սիրտներս մղկտում ա՝ տեսնելով մամուլում տարածված սխալ տեղեկատվությունը այն մասին, թե իբր 17 տարեկան երկու տղաները գնացել էին Արտյոմին դիմավորելու (ով նույն օրն էր եկել բանակից): Արտյոմը այդ օրը եկել է տուն տաքսիով, ծնողները զուռնա-դհոլով դիմավորել են։ Մոտ 2 ժամ տանը լինելուց հետո դուրս է եկել, գնացել խանութ։ Արդեն խանութի մոտ հանդիպել է իր ընկերներին՝ 17-ամյա Գ․ Սահակյանին և 17-ամյա Կ․ Նաղդալյանին և նրանց հետ ավտոմեքենայով տեղ են գնացել, ուր՝ չգիտենք։ Մենք մեր զինվոր տղային ընդամենը 2 ժամ ենք տեսել, իսկ երբ տնից գնաց գնումներ կատարելու, դրանից ժամեր անց տեղեկացանք այդ չարաբաստիկ ու ողբերգական ավտովթարի մասին»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
