Մեկ գիշերում թալանել են Սարյան 4 հասցեում կայանված մի քանի մեքենաներ
![]() Հունիսի 25-ին՝ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 24-ի ժամը 23։00-ից մինչև հունիսի 25-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում Սարյան փողոցի 4 հասցեից գողացել են Երևանի բնակիչ 57-ամյա Գրիգոր Կ․-ին պատկանող «BYD» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին՝ պատճառելով նյութական վնաս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ գողացել են նաև Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Թ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին, Երևանի բնակիչ 27-ամյա Հայկ Շ․-ին պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և հովացման համակարգի ցանցը, Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Թ․-ին պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Ա․-ին պատկանող «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կ․ Թ․-ն, ում և գողունը հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
