ՀՀ-ում գործող արբիտրն ապօրինի որոշումներ է կայացրել, քաղաքացիներից հափշտակել խոշոր չափերով գումարներ
![]() ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ արբիտրի լիազորություններով օժտված անձը, հանդիսանալով «Իրավունք արբիտրաժ» ՍՊԸ տնօրենը, իրեն դիմած բազմաթիվ քաղաքացիների օգտին կայացրել է ակնհայտ ապօրինի որոշումներ ու վճիռներ և խաբեության եղանակով նրանցից հափշտակել խոշոր չափերով, որոշ դեպքերում՝ 1 մլն ՀՀ դրամը գերազանցող գումարներ։ Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ արբիտրը 2024 թվականի հունվարին իրեն դիմած քաղաքացու՝ ՀՀ սնանկության դատարանում քննվող գործով արգելանքի տակ գտնվող բնակելի տան արժեքի կեսի վճարման պարագայում իր կողմից վճռի կայացմամբ այն արգելանքից հանելու և նշված նպատակով վճարումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ կեղծ տվյալներ հաղորդելուեղանակով նրանից ստացել է ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ գումար, սակայն կատարել է սնանկության գործով արգելադրված անշարժ գույքի համար միայն 183.000 ՀՀ դրամի չափով վճարումներ՝ այդ կերպ հափշտակելով գումարի մնացած մասը՝ ավելի քան 1.000.000 ՀՀ դրամը: Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
