Ավազակային, զինված հարձակում՝ Երևանում
![]() Այսօր՝ հունիսի 24-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել: Պարզվել է, որ ժամը 02:15-ի սահմաններում դիմակավորված 4 անձինք մտել են նշված թաղամասի տներից մեկը և ննջասենյակում դանակով սպառնացել տանտիրոջը՝ 86-ամյա Ս. Հ-ին, ապա հարվածներ հասցրել դեմքի և մարմնի տարբեր մասերին ու պահանջել գումար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հանցագործները հափշտակել են մոտ 16 հազար ԱՄՆ դոլար և 700 հազար ՀՀ դրամ, իրենց հետ են տարել նաև տուժածի անձնագիրը: Տուժածին կապված վիճակում հայտնաբերել են Հնդկաստանի 2 քաղաքացիներ, ովքեր վարձակալական հիմունքներով բնակվելիս են եղել նշված տանը, տուժածն էլ ԱՄՆ քաղաքացի է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
