Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

Դուբայ և Դոհա ուղևորվող 26 չվերթ վերահասցեագրվել է այլ օդանավակայաններ

667
Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 01:14
Դուբայ և Դոհա ուղևորվող 26 չվերթ վերահասցեագրվել է այլ օդանավակայաններ

Մերձավոր Արևելքում օդային տարածքի փակման պատճառով Դուբայ (ԱՄԷ) և Դոհա (Քաթար) ուղևորվող առնվազն 26 չվերթներ են շեղվել ուղղություններից: Այս մասին հայտնում է ավիացիոն վերլուծական Cirium ընկերությունը, որի տվյալները մեջբերում է CNN-ը։

«Քսաներկու չվերթ էր ուղևորվում դեպի Դոհա, իսկ մնացածը՝ դեպի Դուբայ: Չվերթներից մի քանիսը վերահասցեագրվել են երթուղու երկայնքով գտնվող այլ օդանավակայաններ, իսկ մյուսները վերադարձել են իրենց մեկնման օդանավակայան: Դոհա վերահասցեագրված տասներկու չվերթները կատարվել են Qatar Airways-ի կողմից», - ասվում է հայտարարության մեջ: