Իրանը հաստատել է Քաթարում գտնվող ամերիկյան բազայի վրա հրթիռային հարձակումը
530
Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ., 21:44
![]() Իրանը հաստատել է, որ հրթիռային հարված է հասցրել Քաթարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազային՝ ի պատասխան Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերը։ «Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կողմից բացահայտ ռազմական ագրեսիայից հետո Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «Հաղթանակի բարի լուր» գործողության ընթացքում ավերիչ և հզոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազային», - ասվում է IRIB պետական հեռարձակողի կողմից հաղորդված հայտարարության մեջ։ Իրանի զինվորականներն այս քայլը որակել են «վճռական» և հայտարարել, որ երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության խախտումը անպատասխան չեն թողնի որևէ հանգամանքներում։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
