«Արաղչին Պուտինի հետ հանդիպմանը եկել է առանց նամակի». Պեսկով
534
Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ., 16:14
![]() Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը եկել է առանց նամակի, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ Արաղչին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցելու Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի նամակը, որում նա աջակցություն է խնդրում: «Իհարկե, նա, հավանաբար, Պուտինին փոխանցելու բան կունենա թե՛ Գերագույն առաջնորդից, թե՛ Իրանի նախագահից, բայց նամակ, որպես այդպիսին, նրա ձեռքին չկար»,- հանդիպումից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասել է Պեսկովը: Արդեն հայտնել էինք, որ տեղի է ունեցել Պուտինի հանդիպումն Արաղչիի հետ: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
