Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

Իրանը մոտ 15 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

537
Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ., 12:26
Իրանը մոտ 15 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելի հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Իրանը մոտ 15 հրթիռ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Հաղորդվում է, որ դա իրականացվել է վերջին մեկ ժամվա ընթացքում:

Քիչ առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ևս հաստատել է հունիսի 23-ի առավոտյան Իսրայելի վրա հարձակումը՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով: