«Իրանի համար «ինքնասպանություն» կլինի Հորմուզի նեղուցի փակումը». Վենս
572
Կիրակի, 22 հունիսի, 2025 թ., 19:32
![]() ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա Թեհրանի համար և կլինի «ինքնասպանություն»։ Կիրակի՝ ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կովսարին հայտարարել էր, որ խորհրդարանը կարծում է, թե անհրաժեշտ է փակել Հորմուզի նեղուցը, սակայն վերջնական որոշումը պետք է հաստատվի Ազգային անվտանգության խորհրդի կողմից։ «Նրանց ողջ տնտեսական գործունեությունն իրականացվում է Հորմուզի նեղուցով։ Եթե նրանք ցանկանում են ոչնչացնել այն և համաշխարհային ճգնաժամ առաջացնել, դա նրանց որոշումն է։ Բայց ինչո՞ւ պետք է դա անեն։ Դա ինքնասպանություն կլինի», - NBC-ի եթերում ասել է Վենսը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
