ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
![]() ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հարվածները՝ Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի հարձակումներից հետո։ Անպատասխանատու որոշումը՝ ինքնիշխան պետության տարածքը հրթիռային և ռմբակոծիչ հարվածների ենթարկելու, անկախ նրանից, թե ինչ փաստարկներ են օգտագործվում, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կոպիտ խախտում է, որոնք նախկինում աներկբա որակել են նման գործողությունները որպես անընդունելի։ Հատկապես մտահոգիչ է, որ հարվածները կատարվել են այն երկրի կողմից, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ Այս գործողության հետևանքները, այդ թվում՝ ռադիոլոգիական, դեռևս պետք է գնահատվեն։ Սակայն արդեն ակնհայտ է, որ սկսվել է վտանգավոր սրացում, որը հղի է տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության հետագա խաթարմամբ։ Մերձավոր Արևելքում, որն արդեն իսկ բազմաթիվ ճգնաժամերի մեջ է, հակամարտության սրման ռիսկը զգալիորեն աճել է։
Իհարկե, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես պետք է արձագանքի։ Անհրաժեշտ է համատեղ մերժել Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները։ Մենք կոչ ենք անում դադարեցնել ագրեսիան և ավելացնել ջանքերը՝ իրավիճակը քաղաքական և դիվանագիտական հուն վերադարձնելու համար պայմաններ ստեղծելու համար»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
