Գերմանիայում պահանջում են պատժել Մերցին՝ Իսրայելին աջակցելու համար
1070
Շաբաթ, 21 հունիսի, 2025 թ., 23:10
![]() Գերմանիայում պահանջում են պատժել Մերցին՝ նրան մեղադրելով Իսրայելի և Իրանի միջև «պատերազմ հրահրելու» մեջ։ Այս մասին հաղորդում է Berliner Zeitung-ը։ Գերմանացի մշակութային և քաղաքական մի խումբ գործիչներ բողոք են ներկայացրել Դաշնային դատախազություն և Բեռլինի դատախազություն՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի դեմ։ Ավելի վաղ Իրանին Իսրայելի հարվածները Մերցը «կեղտոտ աշխատանք» էր անվանել, որն «Իսրայելն անում է բոլորիս համար»։ Մերցը մեղադրվում է «ագրեսիվ պատերազմ հրահրելու», «խաղաղ համակեցության սկզբունքները խախտելու» և անգամ «նացիստական հռետորաբանությանը նման հռետորաբանություն օգտագործելու» մեջ։ Քաղաքական գործիչների կարծիքով՝ կանցլերի խոսքերը հակասում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրությանը և ՄԱԿ-ի կանոնադրությանը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
