«ՀՀ-ն պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովմանը». ՌԴ ԱԳՆ
![]() ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը «սառեցրած» Հայաստանը պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորություններին, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ Նա հավելել է, որ Երևանի կողմից ՀԱՊԿ-ում անդամավճարը չվճարելու հարցը կարող է քննարկվել 2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ ոգով կընթանա քննարկումը։ «Բոլորը հասկանում են, որ Հայաստանը, որը սառեցրել է, ինչպես իրենք են արտահայտվում, ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը, չի մասնակցում որոշումների կայացմանը, բայց չի էլ խոչընդոտում դրան, այնուամենայնիվ, պետք է հավանաբար սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ ձևաչափով։ Որոշումը, ամեն դեպքում, կախված կլինի Հայաստանի իշխանություններից», - նշել է Պանկինը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
