«Խամենեին ընտրել է իրեն փոխարինող 3 հնարավոր թեկնածուի». #NYT
1166
Շաբաթ, 21 հունիսի, 2025 թ., 20:46
![]() Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ընտրել է իրեն փոխարինող հնարավոր երեք թեկնածուի, հաղորդում է The New York Times՝ հղում անելով աղբյուրներին։ Խամենեիի հավանական փոխարինողների անունները չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ Խամենեիի որդին՝ Մոջթաբան, ով համարվում է հոգևոր առաջնորդի հիմնական հավակնորդը, այս ցուցակում ներառված չէ։ Նա նույնպես հոգևորական է և մոտ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)։ Խամենեին նաև հանձնարարել է Իրանի փորձագետների ժողովին (ժողովրդի կողմից ընտրված 88 մուջթահիդներից բաղկացած խորհուրդ, որը նշանակում է Գերագույն առաջնորդին) անհրաժեշտության դեպքում իր հաջորդին ընտրել այս երեք հոգևորականներից։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
