«Ֆրանսիան և ԵՄ-ն կարագացնեն Իրանի հետ բանակցությունները». Մակրոն
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար եվրոպական երկրների և Թեհրանի միջև բանակցություններն արագացնելու մտադրության մասին։ «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է ինձ... Ես համոզված եմ, որ պատերազմից դուրս գալու և ավելի մեծ վտանգից խուսափելու ճանապարհ կա։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և եվրոպական գործընկեր-երկրների կողմից Իրանի հետ սկսված բանակցությունները», - գրել է Մակրոնը՝ X սոցիալական ցանցի իր էջում։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի իր գործընկերների հետ՝ միջուկային հարցի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ։ Բանակցություններին ներկա է եղել նաև ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
