«Նիկոլ Փաշինյանը խախտել է խոստումը»․ թուրք վերլուծաբան
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ ժողովրդավարացման խոստումով, սակայն այժմ ուժեղացնում է եկեղեցու վրա քաղաքական ճնշումը, РИА Новости-ին ասել է թուրք վերլուծաբան Էնգին Օզերը՝ մեկնաբանելով գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։ «Այդ ձերբակալությունը կարելի է դիտարկել որպես Փաշինյանի՝ եկեղեցու դեմ պայքարի ուղղակի դրսևորում։ Այս ամենը որոշակի հիասթափություն է առաջացնում հայ հասարակությունում․․․ Կարապետյանի անհապաղ ազատ արձակումը պետք է լինի առաջին քայլը՝ Երևանի վարչակազմի և եկեղեցու միջև առկա հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ճանապարհին»,- ասել է նա։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Սամվել Կարապետյանն անդրադառնալով իշխանությունների կողմից եկեղեցու թիրախավորմանը, ասել էր․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա... Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
