«Կրեմլն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին»․ Պեսկով
![]() Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին Հայաստանում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նրան ցանկացած օգնություն ցուցաբերել։ «Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենից ուշադիր հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։ Հիշեցնենք՝ գործարար Սամվել Կարապետյանը հունիսի 18-ին երկու ամսով կալանավորվեց՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ Պատճառը նրա հայտարարություններն էին Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության համար, որի ներկայացուցիչներին նախկինում քննադատել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
