«Իրանի ռեժիմի տապալումը մեր հիմնական նպատակը չէ». Նեթանյահու
![]() Իրանի կառավարության տապալումը Իսրայելի կողմից Իրանում իրականացվող գործողության նպատակը չէ, բայց դա կարող է լինել դրա արդյունքը։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Kan պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։ Երբ նրան խնդրել են մեկնաբանել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարությունը, որն ավելի վաղ՝ հունիսի 19-ին, ասել էր, որ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի «գոյության ավարտը» իսրայելական գործողության նպատակներից մեկն է, Նեթանյահուն պատասխանել է, որ «նա հրահանգներ է տվել, որ Իրանում ոչ ոք անձեռնմխելիություն չունենա» իսրայելական հարձակումներից։ «Այստեղ որևէ բան ավելացնելու անհրաժեշտություն կամ տեղ չկա։ Մենք պետք է թույլ տանք, որ գործողությունները խոսեն ավելի բարձր, քան խոսքերը», - հավելել է նա։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
