«Խամենեին այլևս չպետք է գոյություն ունենա»․ Կաց
![]() Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իրանի հոգևոր առաջնորդին համեմատել է Հիտլերի հետ՝ ասելով, որ նման անձը «չպետք է գոյություն ունենա»։ Եթե Իսրայել պետությունը գոյություն ունենար Հոլոքոստի ժամանակ, և մենք իմանայինք, որ կարող ենք Իսրայելի պաշտպանության բանակն ուղարկել բունկեր՝ Հիտլերին բռնելու և այդկերպ հրեաների ոչնչացումը կանխելու համար, մենք դա կանեինք,- ասել է Կացը՝ Հոլոնում իրանական հրթիռային հարվածի վայր այցելության ժամանակ։ «Խամենեին ժամանակակից Հիտլերն է»,- հավելել է նա։ Նախարարի խոսքերը մեջբերել է Times of Israel-ը։ Հարցին, թե արդյոք Խամենեիի վերացումը պատերազմի նպատակների մաս է կազմում, Իսրայել Կացը պատասխանել է. Պատերազմի նպատակներն են՝ վերացնել միջուկային սպառնալիքը, վերացնել ավերածությունների աղբյուրները և չեզոքացնել հրթիռային սպառնալիքները։ Այս շրջանակներում Իսրայելի պաշտպանության բանակը ստացել է հրահանգներ և գիտի, որ այս բոլոր նպատակներին հասնելու համար, իհարկե, այս անձը այլևս չպետք է գոյություն ունենա։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
