«Պատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ»․ Պուտին
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն պարզ չէ, թե «ով կստորագրի փաստաթղթերը»։ «Մենք պատրաստ ենք հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ։ Հարցը դրանում չէ։ Եթե ուկրաինական պետությունը վստահում է ինչ-որ մեկին բանակցություններ վարել, Աստծո սիրուն, թող դա լինի Զելենսկին։ Բայց հարցը դա չէ», - ասել է Պուտինը՝ միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ «Հարցն այն է, թե ով կստորագրի փաստաթղթերը», - հավելել է ՌԴ նախագահը։ Պուտինը հիշեցրել է, որ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահն ընտրվում է հինգ տարով, և նույնիսկ ռազմական դրության պայմաններում այն երկարաձգելու եղանակներ չկան։ «Եթե պետության առաջին դեմքը ոչ լեգիտիմ է, ապա պետության ղեկավարի կողմից նշանակված իշխանության ողջ համակարգը նույնպես դառնում է ոչ լեգիտիմ»,- հավելել է ՌԴ նախագահը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
