Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

Կացը Խամենեիին հիշեցրել է Սադամ Հուսեյնի ճակատագիրը

724
Երեքշաբթի, 17 հունիսի, 2025 թ., 14:40
Կացը Խամենեիին հիշեցրել է Սադամ Հուսեյնի ճակատագիրը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիին զգուշացրել է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալու վտանգի մասին։ «Ես զգուշացնում եմ իրանցի բռնապետին՝ չշարունակել ռազմական հանցագործություններ կատարել և հրթիռներ արձակել իսրայելցի քաղաքացիական անձանց վրա։ Նա լավ կանի, եթե հիշի հարևան երկրի բռնապետի ճակատագիրը, որը նույն ուղին էր ընտրել Իսրայել պետության դեմ»,- ասել է Կացը՝ նկատի ունենալով Սադամ Հուսեյնին: