«Վաշինգթոնից միայն մեկ հեռախոսազանգը կբավականացնի Նեթանյահուին լռեցնելու համար»․ Արաղչի
1033
Երեքշաբթի, 17 հունիսի, 2025 թ., 14:16
![]() Բենիամին Նեթանյահուն խաբեբա է, ով գրեթե երեք տասնամյակ խաբել է ԱՄՆ նախագահներին՝ պատերազմներ հրահրելով։ Այս մասին գրառում է կատարել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Նեթանյահուի կողմից Իրանի դեմ հանցավոր հարձակման նպատակն է խափանել Իրան-ԱՄՆ համաձայնագիրը, որի իրականացման համար մենք ճիշտ ուղու վրա էինք։ Եթե նախագահ Թրամփն անկեղծ է դիվանագիտության մեջ և հետաքրքրված է այս պատերազմը դադարեցնելով, ապա հաջորդ քայլերը կլինեն հետևողական։ Իսրայելը պետք է դադարեցնի իր ագրեսիան: Եթե մեր դեմ ռազմական ագրեսիան լիովին չդադարեցվի, մեր պատասխանները կշարունակվեն։ Վաշինգթոնից միայն մեկ հեռախոսազանգը կբավականացնի՝ լռեցնելու Նեթանյահուի նման մեկին։ Սա կարող է ճանապարհ հարթել դիվանագիտությանը վերադառնալու համար»,- գրել է Արաղչին։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
