«G7-ի գագաթնաժողովից ժամանակից շուտ դուրս գալը լուրջ պատճառներ ուներ»․ Թրամփ
902
Երեքշաբթի, 17 հունիսի, 2025 թ., 11:52
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ G7-ի գագաթնաժողովից իր Վաշինգթոն վերադարձը որևէ կապ չունի Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հետ. «շատ ավելի լուրջ» բան կա։ Այս մասին Թրամփը գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Էմանուել Մակրոնի հայտարարությունը։ Ֆրանսիայի առաջնորդը կարծիք էր հայտնել, թե Թրամփը ժամանակից շուտ է հեռացել գագաթնաժողովից՝ Իրանի և Իսրայելի միջև «հրադադար» հաստատելու հետ կապված: «Նա սխալվում է: Նա չգիտի, թե ինչու եմ մեկնում Վաշինգթոն, դա, անշուշտ, որևէ կապ չունի հրադադարի հետ: Շատ ավելի լուրջ բան կա»,- նշել է նա: Այս հայտարարությունն Իրանի և Իսրայելի միջև հակամարտությանը Միացյալ Նահանգների միջամտության մասին քննարկումների տեղիք է տվել: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
