Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք»․ G7

755
Երեքշաբթի, 17 հունիսի, 2025 թ., 10:10
«Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք»․ G7

Կանադայում կայացած գագաթնաժողովից հետո G7 երկրների առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտարարել Իսրայելին՝ Իրանին որակելով որպես Մերձավոր Արևելքում անկայունության և ահաբեկչության աղբյուր․ գրում է The Guardian-ը։

Քաղաքական գործիչները համատեղ ամփոփիչ հայտարարության մեջ ընդգծել են, որ Իսլամական Հանրապետությունը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։

Արևմտյան առաջնորդները վերահաստատել են Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության նկատմամբ իրենց հանձնառությունը՝ միաժամանակ հայտարարելով, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք։

Քաղաքական գործիչները կոչ են արել դադարեցնել մարտական գործողությունները Մերձավոր Արևելքում։