«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմին հանձնարարել է հնարավորինս շուտ հանդիպում կազմակերպել իրանցի պաշտոնյաների հետ, հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։ «Թրամփը հայտնել է, որ իրանցիները երկուշաբթի միջնորդների միջոցով կապ են հաստատել իր հետ»,- նշում է հեռուստաալիքը։ Միևնույն ժամանակ, Washington Post-ը գրում է, որ Իրանի ներկայացուցիչները միջնորդներին ասել են, որ պատրաստ են վերսկսել բանակցություններն ԱՄՆ-ի հետ, բայց նախ ցանկանում են, որ Իսրայելը դադարեցնի հարձակումները։ Ըստ լրատվամիջոցի՝ հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու ջանքերը գլխավորել են Օմանը և Կատարը։ Հաղորդվում է, որ Թրամփը որոշել էր ժամանակից շուտ լքել Կանադայում տեղի ունեցած G7 գագաթնաժողովը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։ ԱՄՆ նախագահը նաև հրաժարվել էր ստորագրել G7 երկրների համատեղ հայտարարությունը, որով Իսրայելին և Իրանին կոչ էր արվում դադարեցնել փոխադարձ հարձակումները, ինչը վկայում է Թրամփի և այլ առաջնորդների միջև անհամաձայնությունների մասին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
