«Իսրայելի հարձակումն Իրանի վրա միայն Իրանի պետության խնդիր չէ». Էրդողան
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումն Իրանի վրա ոչ միայն Թեհրանի խնդիրն է, այլև ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա։ Նա նշել է, որ հունիսի 13-ից ի վեր ինքը և թուրք նախարարները «ակտիվ դիվանագիտություն են վարում»։ «Մենք սկզբից նշել ենք, որ Իրանի միջուկային ծրագրի քննարկումը պետք է տեղի ունենա բանակցությունների սեղանի շուրջ, և այսօր մենք նույն տեսակետն ունենք։ Թուրքիան պատրաստ է նպաստել [Իսրայելի և Իրանի միջև կարգավորմանը], այդ թվում՝ միջնորդության միջոցով», - ասել է Էրդողանը։ Ըստ թուրք առաջնորդի՝ «ոչ ոք չի կարող կանխատեսել բանակցությունների սեղանի շուրջ ռմբակոծությունների միջոցով լուծվող հարցերը լուծելու փորձերի արդյունքները»։ «Ամեն օր ավելի պարզ է դառնում, որ Իսրայելի հարձակումը, որն իրականացվել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու պատրվակով, ունի ավելի մեծ և ավելի նենգ նպատակներ։ Այս հարձակումները իրականացնելով՝ Իսրայելը գործում է Արևմուտքի անսահմանափակ աջակցությամբ և իրեն պահում է ագրեսորի պես։ Թափված արյան յուրաքանչյուր նոր կաթիլով այն վտանգում է իր սեփական գոյությունը և իր հասարակության ապագան»,- հավելել է Թուրքիայի նախագահը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
