«Իսրայելը պատերազմի ավարտի ժամկետ չի սահմանում»․ ՌԴ-ում Իսրայելի դեսպան
817
Երկուշաբթի, 16 հունիսի, 2025 թ., 16:46
![]() Իսրայելը որևէ ժամկետ չի սահմանում՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հետ կապված։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Իսրայելը որևէ սահմանափակում կամ ժամկետ չի նշում իր համար։ Մենք կաշխատենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- ասել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ Իսրայելը չի տեսնում Իրանի հետ հակամարտությունը ոչ ռազմական միջոցներով լուծելու որևէ հնարավորություն։ Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պաշտոնական հայտարարության մեջ նշել էր, որ ռազմական գործողությունները կշարունակվեն՝ «մինչև Իսրայելի հանցավոր ռեժիմի լիակատար ոչնչացումը»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
