Հունիսի 13-ից ի վեր Իսրայելն ունի ավելի քան 24 զոհ, Իրանը՝ 224
886
Երկուշաբթի, 16 հունիսի, 2025 թ., 12:16
![]() Գիշերվա ընթացքում Իրանի հարվածների հետևանքով տարբեր վնասվածքներով Իսրայելի հիվանդանոցներ բժշկական օգնության է դիմել 287 մարդ, հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարությունը։ Նախարարությունը նշել է, որ վիրավորներից մեկը գտնվում է ծանր վիճակում, 13-ը՝ միջին ծանրության, իսկ 240-ը՝ թեթև վնասվածքներով։ Եվս 11 մարդ բժշկական օգնության է դիմել շոկի պատճառով։ Հունիսի 13-ի երեկոյից Իսրայելում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 24-ը։ Միևնույն ժամանակ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իրանում Իսրայելի հարձակումների հետևանքով մահացածների թիվը հասել է 224-ի։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ մահացածների 90%-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
