«Թեհրանի ժողովուրդը գին կվճարի»․ Կաց
868
Երկուշաբթի, 16 հունիսի, 2025 թ., 11:28
![]() Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, գիշերվա ընթացքում Իրանի կողմից նոր հրետակոծությունից հետո, սպառնացել է, որ Թեհրանի ժողովուրդը «շուտով կվճարի» ԻԻՀ իշխանությունների գործողությունների համար։ «Թեհրանի ամբարտավան բռնապետը վերածվել է վախկոտ մարդասպանի, որը թիրախավորում է Իսրայելի քաղաքացիական բնակչությանը, որպեսզի թույլ չտա Իսրայելի պաշտպանության բանակին շարունակել հարձակումը՝ ուղղված նրա (Իրանի) կարողությունների խաթարմանը: Թեհրանի ժողովուրդը դրա համար գին կվճարի և՝ շուտով»,- գրել է Կացը՝ X սոցիալական ցանցի էջում։ Ավելի վաղ Իրանը զանգավածային հրթիռակոծության էր ենթարկել Թել-Ավիվ և Հայֆա քաղաքները, որի հետևանքով, վերջին տվյալներով, զովել է 8, վիրավորվել 87 խաղաղ բնակիչ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
