«Իրանի դեմ Իսրայելի ագրեսիայի պատասխանատուն ԱՄՆ-ն է»․ Փեզեշքիան
![]() Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրում Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ամերիկան, միջազգային իրավունքի բոլոր նորմերին հակառակ, թույլ է տալիս Իսրայելին ագրեսիա իրականացնել և հարձակվել մեր երկրի վրա»,- խորհրդարանում ունեցած իր ելույթում ասել է նախագահը։ «Միացյալ Նահանգները, անկասկած, անմիջական դեր է խաղում Իսրայելի ռազմական գործողություններում»,- նշել է Փեզեշքիանը՝ հավելելով, որ Իրանի տարածքի վրա շարունակվող հարձակումները Թել Ավիվի միակողմանի գործողությունները չեն, այլ Վաշինգթոնի հետ հաշվարկված համակարգման արդյունք։ Փեզեշքիանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին ասել էր, որ «Իսրայելը չի կարող ոչինչ անել՝ առանց Վաշինգթոնի թույլտվության»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
