IRNA-ն հաղորդում է Թել Ավիվի, Աշկելոնի և Հայֆայի վրա Իրանի հրթիռային հարձակման մասին
![]() Իրանական բալիստիկ հրթիռները հարվածել են Իսրայելի Թել Ավիվ, Հայֆա և Աշկելոն քաղաքներին, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Երուսաղեմում լսվել են նաև մի քանի պայթյուններ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) տվյալներով՝ հարձակման մասշտաբները և հարվածների համար օգտագործված հրթիռների քանակը մեծացել են: Ընդլայնվել է նաև հարձակումների հավանական թիրախների ցանկը: Իսրայելի պաշտպանության ուժերը Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 17:00-ին նախազգուշացում են տարածել Իսրայելի տարածքի ուղղությամբ Իրանի կողմից հրթիռների արձակման մասին: ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են դրանք կասեցնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Իսրայելի մի քանի շրջաններում, այդ թվում՝ հյուսիսային և կենտրոնական Իսրայելում, հնչել են տագնապի ազդանշաններ: Բնակիչներին կոչ է արվել հետևել Ներքին ճակատի հրամանատարության հրահանգներին, ապաստան գտնել և մնալ այնտեղ մինչև հատուկ ազդանշանը: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
