«Իսրայելը և Իրանը պետք է համաձայնագիր կնքեն և կկնքեն». Թրամփ
1733
Կիրակի, 15 հունիսի, 2025 թ., 21:24
![]() Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Իսրայելը և Իրանը «պետք է համաձայնագիր կնքեն, և նրանք կկնքեն»։ Նա խոստացել է, որ երկու մերձավորարևելյան երկրների միջև խաղաղությունը կհաստատվի շուտով և ասել է, որ դրան հասնելու համար ներկայում «բազմաթիվ հեռախոսազանգեր և հանդիպումներ» են ընթանում։ Միևնույն ժամանակ, Թրամփը ABC News-ին ասել է, որ Միացյալ Նահանգները, հնարավոր է, միջամտեն Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը, չնայած այս պահին Միացյալ Նահանգները ներգրավված չէ։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ինքը դեմ չէ Վլադիմիր Պուտինի հնարավոր միջնորդությանն Իրան-Իսրայել հակամարտության կարգավորման գործում և արդեն քննարկել է դա Ռուսաստանի նախագահի հետ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
