Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու` Իսրայելի ծրագրի վրա. Reuters
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին «վետո» է դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու՝ Իսրայելի ծրագրի վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք, որ հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) սկսել են «Վերելք առյուծ» անվամբ լայնածավալ գործողություն, որի շրջանակներում ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և վայրերին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի տարբեր մասերում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ սպանվել են իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հրամանատարը, ինչպես նաև մի շարք միջուկային գիտնականներ։ Հարվածներ են հասցվել նաև երկրի մի քանի միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Նաթանզի և Ֆորդոյի, ինչպես նաև երկրի տարբեր մասերում գտնվող իրանական ռազմական դիրքերի վրա։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները որակել է որպես հանցագործություն՝ ասելով, որ Իսրայելը կբախվի «դառը և սարսափելի ճակատագրի»։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
