«Իրանը երկու անգամ փորձել է սպանել Թրամփին». Նեթանյահու
![]() Իրանը երկու անգամ փորձել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Անգլերեն տեսաուղերձում Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա և ԱՄՆ բանակի 250-ամյակի կապակցությամբ և կարծիք հայտնել, որ Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում Իսրայելը «պաշտպանում է ազատությունը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս»։ «Այս պահին իրանական ռեժիմը ռմբակոծում է մեր քաղաքացիական տարածքները, մինչդեռ մենք հարձակվում ենք ահաբեկիչների վրա։ Սա նորություն չէ։ Նրանք երկու անգամ փորձել են սպանել նախագահ Թրամփին։ Նրանք ռմբակոծել են ամերիկյան դեսպանատները։ Նրանք սպանել են 241 ամերիկյան ծովային հետևակայինների Բեյրութում (1983 թվականին)։ Նրանք սպանել և վիրավորել են հազարավոր ամերիկացիների՝ իրենց ինքնաշեն պայթուցիկներով Իրաքում և Աֆղանստանում։ Նրանք այրում են ամերիկյան դրոշը, անվերջ վանկարկում են՝ «Մա՛հ Ամերիկային»», - ասել է Նեթանյահուն։ Նա նաև նշել է, որ Իսրայելը հարձակվում է Իրանի վրա՝ Թրամփի և ամերիկյան ժողովրդի բացահայտ աջակցությամբ։ |

«Անհրաժեշտ է պարզաբանել՝ որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը»․ Գոհար Մելոյան
7001:06
«Իրանում մեծ է ԱՄՆ կողմից հարձակման վտանգի սպասումը»․ Նաիրի Հոխիկյան
77Երեկ, 23:30
Սպիտակ տունը Գրենլանդիային առաջարկել է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև (լուսանկար)
138Երեկ, 23:26
«Ուզում է պահել իր իշխանությունը, և այլ տարբերակ չի տեսնում, քան կաշառք բաժանելը»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
65Երեկ, 23:12
«Եթե Իրանի հետ սահմանը փակվի, մեր վիճակը ողբալի կլինի»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
71Երեկ, 22:48
«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլոր գերիներին վերադարձնելու համար»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
83Երեկ, 22:30
