Իսրայելն սկսել է հարվածել Իրանի նավթագազային օբյեկտներին
959
Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ., 22:04
![]() Իսրայելը հարձակվել է Պարսից ծոցի ափին գտնվող Հարավային Փարս գազի հանքավայրի վրա։ Հանքավայրի տարածքում Իսրայելի հարվածներից հետո բռնկված հրդեհը տեղայնացվել է։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում հրդեհը լիովին մարելու համար։ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա իսրայելական ԱԹՍ--ների այս հարձակումն առաջին հարվածն էր՝ հունիսի 13-ի գիշերը սկսված լայնածավալ գործողության սկզբից ի վեր։ Հարավային Փարս գազի հանքավայրն աշխարհի ամենամեծ գազային հանքավայրն է, որը գտնվում է Պարսից ծոցում և Իրանի ու Կատարի համատեղ տարածքային ջրերում։ Այն պարունակում է աշխարհի գազի պաշարների 8%-ը և Իսլամական Հանրապետության գազի ընդհանուր պաշարների 50%-ը։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
