«Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել». Ուշակով
![]() Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հենց նոր կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, ավելի ճշգրիտ՝ 50 րոպե։ Այն իմաստալից էր, անկեղծ և, ամենակարևորը, շատ օգտակար», - ասել է Ուշակովը։ Նրա խոսքով՝ Պուտինը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը։ Թրամփն, իր հերթին, Իսրայելի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատել է որպես «շատ մտահոգիչ»։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իսրայելի և Իրանի միջև միջնորդ լինելու իր պատրաստակամության մասին։ Ուշակովը նաև հավելել է, որ Պուտինը և Թրամփը չեն բացառում Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունների վերսկսումը։ Սա երկու նախագահների միջև հինգերորդ հեռախոսազրույցն է՝ ԱՄՆ նախագահի պաշտոնավարման սկզբից ի վեր։ Վերջին անգամ Պուտինը և Թրամփը զրուցել են հունիսի 4-ին՝ քննարկելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
