«Իսրայելն էլ ավելի հուժկու պատասխան կստանա». Փեզեշքիան
930
Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ., 20:34
![]() Այն փաստը, որ Իսրայելն Իրանին ուղղված հարվածները համակարգել է Միացյալ Նահանգների հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում, վկայում է Վաշինգթոնի անվստահելի լինելու մասին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում։ «Բանակցությունների ընթացքում Սիոնիստական ռեժիմի (Իսրայելի) գործողությունների համակարգումն Իրանի տարածք ներխուժելու համար Միացյալ Նահանգների անազնվության և անվստահելիության նշան է», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել նախագահի մամուլի ծառայությունը։ Պեզեշքիանի խոսքով՝ Իսրայելը կստանա ավելի հուժկու պատասխան, եթե շարունակի իր ագրեսիան Իրանի դեմ։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
