«Չէինք ցանկանա, որ Ուկրաինային տրվող օգնությունը նվազեր Իրանի պատճառով». Զելենսկի
![]() Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը չի օգնում Ուկրաինային: Այս մասին ՌԲԿ-Ուկրաինայի փոխանցմամբ՝ հայտնել է նախագահ Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների հետևանքներն արդեն նկատելի են. նավթի գները բարձրացել են, և դա ձեռնտու է Ռուսաստանին։ «Այս գործոնը մեզ հաստատ չի օգնում», - ասել է Զելենսկին։ Նա մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության հնարավոր կրճատման կապակցությամբ: Նախօրեին ուկրաինական «Strana.ua» հրատարակությունը նույնպես նշել էր, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրման պատճառով Կիևին միայն բացասական հետևանքներ են սպառնում, քանի որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն անխուսափելիորեն կշեղի Արևմուտքի ուշադրությունն ու ռեսուրսներն Ուկրաինայից։
|

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
