«Սիրիուս» գործարանի աշխատակցի ոտքը արգելափակվել էր հաստոցի սռնիներում
![]() Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությա 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցներից մեկի հաստոցի սռնիներում աշխատակցի ոտքն արգելափակվել է, և նա չի կարողանում տեղաշարժվել: Մինչ փրկարարների և շտապօգնության ժամանումը՝ քաղաքացուն օգնություն են ցուցաբերել նշված գորածարանի աշխատակիցները, ապա ժամանած բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել, իսկ փրկարարներն էլ, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են տուժածի ոտքը դուրս բերել վտանգավոր հատվածից ու պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
