Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի բարեկամ Իրանի վրա հարձակումների համար»․ Բայրամով

475
Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ., 16:56
«Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի բարեկամ Իրանի վրա հարձակումների համար»․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտոնակցի՝ Աբբաս Արաղչիի հետ։
Բայրամովը հայտնել է Ադրբեջանի մտահոգությունը տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ։ Նա ցավակցություն է հայտնել Իրանին Գլխավոր շտաբի պետի, մի շարք պաշտոնյաների և քաղաքացիների մահվան կապակցությամբ։

Բայրամովը նաև նշել է, որ միջուկային օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և ընդգծել է առկա խնդիրները միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում՝ երկխոսության և դիվանագիտական ​​մեթոդներով լուծելու կարևորությունը։

«Հաշվի առնելով հակամարտության ավելի լայն տարածաշրջան տարածման վտանգը՝ կրկին նշվել է դիվանագիտական ​​ջանքերի վերականգնման կարևորությունը», - ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Բայրամովը ընդգծել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի վրա հարձակումների համար։