«Բաքուն կոնկրետ քայլեր է սպասում ՀՀ-ից՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ»․ Հաջիև
![]() «Ադրբեջանը կոնկրետ գործողություններ է սպասում Հայաստանից «Զանգեզուրի միջանցքի» հարցի վերաբերյալ, որը ռազմավարական նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար»,- ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը GLOBSEC-2025 ֆորումի շրջանակներում՝ «Միջին միջանցք. նոր աշխարհաքաղաքական և տնտեսական կենսական գիծ» վահանակային քննարկման ժամանակ։ Հաջիևը ընդգծել է, որ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չափազանց սահմանափակ և ուշացած մոտեցում է։ «Երբ Ադրբեջանի տարածքները օկուպացիայի տակ էին, մենք քննարկում էինք հաղորդակցությունների հարցը որպես հակամարտության կարգավորման գործընթացի մաս։ Այժմ հակամարտությունը լուծված է։ Մենք ստեղծել ենք լիակատար անվտանգություն և կայունություն տարածաշրջանում։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային քննարկումների և հիմնական տրանսպորտային կապերի մաս։ Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ։ Մենք մտադրություն չունենք մարգինալացնելու կամ մեկուսացնելու տարածաշրջանում որևէ մեկին, բայց մենք նաև որոշակի ակնկալիքներ ունենք Հայաստանից», - ասել է նա։ Հաջիևը հիշեցրել է, որ Հայաստանը 30 տարի շրջափակման մեջ է պահել Նախիջևանը, և հիմա Բաքուն սպասում է կոնկրետ քայլերի Երևանից. «Այս քայլը կապված է Զանգեզուրի միջանցքի հետ։ Հայաստանում որոշակի նյարդայնություն կա «միջանցք» բառի պատճառով։ Ես միշտ կատակում եմ, որ կցանկանայի, որ Ադրբեջանի ամբողջ տարածքը միջանցք լիներ։ Լավ, թող անվանեն այն, ինչպես ուզում են, բայց նախևառաջ մենք ուզում ենք կապ ունենալ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի զրկված ենք եղել այս հնարավորությունից։ Դրանից հետո Հայաստանի համար կարող են բացվել նաև այլ հնարավորություններ։ Մենք ուզում ենք տեսնել Հայաստանը տարածաշրջանային տրանսպորտային համակարգի մաս», - ասել է նա։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
