Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

Հաջիևը հերքում է Իրանում Ադրբեջանի «լրտեսության» մասին լուրերը

611
Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ., 11:08
Հաջիևը հերքում է Իրանում Ադրբեջանի «լրտեսության» մասին լուրերը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում Բաքվի դեմ տարածված մեղադրանքները լիովին հորինված են։

Խոսքը այն լուրերի մասին է, որ իբր Ադրբեջանը Իսրայելի անունից էթնիկ ադրբեջանցիների է հավաքագրում որպես գործակալներ և տեղակայում Իրանում։

«Այս անհեթեթ և երևակայական մեղադրանքները իրականության հետ որևէ կապ չունեն և ոչ այլ ինչ են, քան դիտավորյալ ապատեղեկատվություն», - ընդգծել է Հաջիևը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը վճռականորեն մերժում է նման կեղծ և անհիմն հայտարարությունները։