«Իսրայելը հարվածել է 10 անգամ ավելի ուժեղ, քան Թեհրանը սպասում էր»․ Թրամփ
![]() Իսրայելը Իրանին հարվածել է տասը անգամ ավելի ուժեղ, քան Թեհրանը սպասում էր։ Սա է Իսրայելի հարձակումների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տված գնահատականը, նրա խոսքերը հաղորդում է Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը X սոցիալական ցանցում։ «Իրանցիներին հարվածել են տասը անգամ ավելի ուժեղ, քան նրանք սպասում էին։ Նրանք պատրաստ չէին բանակցությունների։ Կարծում եմ՝ նրանք հիմա կարող են պատրաստ լինել։ Կտեսնենք», - ասել է նա։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի անհանգստանում Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմի հնարավոր բռնկման համար։ Նրա խոսքով՝ Իսրայելի նպատակն է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Ավելի վաղ Իրանը մեղադրել էր ԱՄՆ-ին Իսրայելի հարձակումներին աջակցելու մեջ։ «Իսրայելի ռեժիմը՝ Միացյալ Նահանգների լիարժեք հետախուզական և քաղաքական աջակցությամբ, մի շարք համակարգված և միտումնավոր ռազմական հարձակումներ է իրականացրել Իրանի մի քանի քաղաքներում», - ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր-Սաիդ Իրավանին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
