Նեթանյահուն իրանցիներին կոչ է արել ապստամբել սեփական իշխանությունների դեմ
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձ է հղել Իրանի ժողովրդին՝ կոչ անելով նրանց ապստամբել Իսլամական Հանրապետության իշխանությունների դեմ։ «Իսլամական ռեժիմը, որը ձեզ ճնշել է գրեթե 50 տարի, սպառնում է ոչնչացնել մեր երկիրը՝ Իսրայել պետությունը։ Իսրայելի գործողության նպատակն է վերացնել իսլամական ռեժիմի միջուկային և հրթիռային սպառնալիքը։ Մեր նպատակին հասնելու ուղղությամբ շարժվելով՝ մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն», - ասել է նա։ Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելի կողմից Իրանին հարվածներից հետո Իսլամական Հանրապետության իշխանություններն «ավելի թույլ են, քան երբևէ»։ «Սա ձեր հնարավորությունն է ոտքի կանգնելու և ձեր ձայնը լսելի դարձնելու», - նշել է Իսրայելի վարչապետը։ «Ժամանակն է, որ իրանցի ժողովուրդը միավորվի իր դրոշի և պատմական ժառանգության շուրջ՝ ճնշողների չար ռեժիմից պաշտպանելով ազատությունը», - հավելել է նա։ |

«Ինձ թվում է՝ Էդգար Ղազարյանը կունենա ինքնասիրություն, վայր կդնի մանդատը». Արգիշտի Կիվիրյան
10521:36
Ֆինլանդիան 28,5 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ էներգետիկ ոլորտի վերականգնման համար
17717:39
«ՔՊ-ական սրիկայական իշխանությունը փորձում է ամեն տեղից ջնջել Մասիս սարի պատկերը»․ Ռուբեն Մելիքյան
12317:24
«Ուկրաինայում խաղաղության հասնել հնարավոր չէ առանց հակամարտության պատճառները վերացնելու»․ Գրուշկո
12417:12
«Ինչ-որ առաքելությա՞մբ է վարչապետը ձեզ վստահում ԱԽ քարտուղարի պաշտոնը». հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
10217:12
«ԹՐԻՓՓ-ն անվանում ենք ճանապարհ, որ իշխանափոխությունից հետո կարողանանք բանակցնել ադրբեջանցիների հետ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10117:12
