«Իսրայելի հետախուզությունն Իրանի ներսում գաղտնի ռազմաբազա ուներ»․ #Haaretz
![]() Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելուց առաջ իսրայելական հետախուզությունը (Մոսադ) Իրանի ներսում գաղտնի ռազմական բազա էր ստեղծել, որտեղ պահվում էին ԱԹՍ-ներ, գրում են Haaretz-ը և Ynet-ը՝ հղում անելով Իսրայելի անվտանգության ուժերի աղբյուրին։ Ըստ աբյուրի՝ ԱԹՍ-ները գաղտնի կերպով Իրան են բերվել Իսրայելի ռազմական գործողությունից շատ առաջ և օգտագործվել են հունիսի 13-ի գիշերը իրանական օբյեկտներին հարվածի ժամանակ։ ԱԹՍ-ները հարվածել են Թեհրանի մոտ գտնվող բանակային բազայի հրթիռային կայանքների վրա։ Բացի այդ, աղբյուրի տվյալներով, Իրանի կենտրոնում Մոսադը նախկինում «ճշգրիտ զենքի» համակարգեր էր տեղադրել իրանական զենիթային հրթիռային համակարգերի մոտ և գաղտնի կերպով Իրան էր բերել քողարկված մեքենաներ՝ զենիթային զենքերով։ Հաղորդվում է, որ դրանք ոչնչացրել են Իրանի պաշտպանական համակարգերը հարձակման սկզբում։
|

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
