«Նեթանյահուի անխոհեմ և անօրինական վարքագիծը աղետ է հրահրում»․ Էրդողան
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները և Նեթանյահուին մեղադրել աղետ հրահրելու մեջ։ Էրդողանը մասնավորապես ասել է․ «Այսօրվա հարվածով Իսրայելն իր արյունահեղության և անկայունության ռազմավարությունը հասցրել է վտանգավոր մակարդակի։ Մեր հարևան Իրանի վրա հարձակումները բացահայտ սադրանք են և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։ Այն պարագայում, երբ միջուկային բանակցություններն ակտիվանում են, և Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով գլոբալ ճնշումը մեծանում է, այս հարվածները ցույց են տալիս, որ այդ երկիրն անտեսում է միջազգային նորմերը։ Նեթանյահուի անխոհեմ և անօրինական վարքագիծը ամբողջ տարածաշրջանը և աշխարհը տանում է դեպի աղետ։ Միջազգային հանրությունը պետք է դադարեցնի Իսրայելի ագրեսիան, որը սպառնում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային կայունությանը։ Մենք կրկնում են՝ մենք այլևս չենք ցանկանում արյունահեղություն, ավերածություններ և պատերազմ Մերձավոր Արևելքում։ Որպես Թուրքիա՝ մենք խստորեն դատապարտում ենք Իրանի վրա հարձակումները, մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին և վիրավորներին արագ ապաքինում մաղթում», - ասել է Էրդողանը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
