«Իսրայելի հարվածներից վիրավորների թիվը հասնում է 95-ի»․ #Tasnim
![]() Իրանի 12 նահանգներում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով առնվազն 95 մարդ վիրավորվել է, մեկ փրկարար զոհվել է, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչ Մոջթաբա Խալիդին։ «Երկրի 12 նահանգներում փրկարարական գործողությունները շարունակվում են։ Միջադեպի ժամանակ մեր հայրենակիցներից 95-ը վիրավորվել են և տեղափոխվել բժշկական կենտրոններ, իսկ 26-ին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։ Ցավոք, Արևելյան Ադրբեջան նահանգում մեր փրկարարներից մեկը զոհվել է գործողության ընթացքում։ Մեկ այլ շտապօգնության աշխատակից վիրավորվել է Կասր-ե Շիրին շրջանում և այժմ բուժում է ստանում», - Խալիդինի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։ Իրանի իշխանությունները հայտնել են նաև, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ վիրավորվել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
