Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«ՌԴ-ն դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը»․ Պեսկով

749
Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ., 13:04
«ՌԴ-ն դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը»․ Պեսկով

Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Պուտինի հանձնարարությամբ, շուտով կհրապարակի մանրամասն հայտարարություն Իսրայելի և Իրանի միջև լարվածության վերաբերյալ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Պուտինը Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցողի մասին տեղեկատվություն է ստանում առցանց։